«Ռոման» ավարտված տրանսֆերային պատուհանի ընթացքում փորձել է ձեռք բերել «Շախտյորի» կիսապաշտպան Մանոր Սոլոմոնին, տեղեկացնում է Sport5-ը: Վերջինս նշում է, որ Սոլոմոնի տրանսֆերի դիմաց հռոմեական ակումբը պատրաստ էր վճարել 12 միլիոն եվրո, սակայն դոնեցկյան ակումբը հրաժարվել է վաճառել երիտասարդ կիսապաշտպանին:
Ընթացիկ մրցաշրջանում Սոլոմոնը մասնակցել է 17 հանդիպումների՝ աչքի ընկնելով 3 անգամ: Կիսապաշտպանի ակտիվում կա նաև 2 գոլային փոխանցում: