«Նապոլիի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ջենարո Գատուզոն:
41-ամյա մասնագետի հետ պայմանագրի պայմանները դեռևս հայտնի չեն:
#WelcomeGattuso 💙 #ForzaNapoliSempre pic.twitter.com/dzmNApimTX
— Official SSC Napoli (@sscnapoli) 11 декабря 2019 г.
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մասնագետն իտալական ակումբի հետ 18-ամսյա պայմանագիրը կկնքի՝ ՉԼ-ում հայտնվելու դեպքում այն մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Գատուզոյի վերջին ակումբը «Միլանն» էր, որը նա մարզել է 2017-ից 2019 թվականներին: 2018/19 մրցաշրջանի ավարտից հետո մարզիչը հեռացվեց, քանի որ թիմը չապահովեց տեղը Չեմպիոնների լիգայում՝ եզրափակելով 5-րդ տեղում:
«Նապոլին», իր ակտիվում ունենալով 21 միավոր, Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Ակումբը, E խմբում զբաղեցնելով 2-րդ տեղը, հայտնվել է ՉԼ-ի ընթացիկ խաղարկության փլեյ-օֆֆ փուլում՝ 6 տուրից հետո վաստակելով 12 միավոր: