Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Տոտենհեմը» հյուրընկալելու է «Բավարիային»: Հիշեցնենք, որ երկու թիմերն էլ փլեյ-օֆի ուղեգիր են ձեռք բերել. վերջին տուրից առաջ մյունխենյան թիմը ունի 15 միավոր, լոնդոնյանը` 10:
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ոչինչ չորոշող խաղում որոշել է հանգստանալու հնարավորություն տալ Հարի Քեյնին և Դելե Ալիին, Յան Վերտոնգենին և Սերժ Օրյեին հայտնում է BBC-ն:
«Բավարիա» — «Տոտենհեմ» հանդիպումը կմեկնարկի այսօր` կեսգիշերին: