«Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը նշել է, որ թիմը լիովին վստահում է գլխավոր մարզիչ Մաուրիզիո Սարիին:
«Մենք վստահում ենք Սարիին: Մենք միասնական թիմ ենք: Մեր արդյունքները դրական են, բայց մարզիչը մեզանից ավելին է ուզում:Մենք շատ մեծ ներուժ ունենք: Մենք ցանկանում ենք նվաճել Չեմպիոնների լիգան, մենք ունակ ենք ավելիին»,- Պյանիչի խոսքերն է մեջբերում Football-italia-ն:
Հիշեցնենք, որ վերջերս Պյանիչը անցկացրեց 150-րդ հանդիպումը «Յուվենտուսի» կազմում: