«Նապոլիի» մամուլի ծառայությունը հայտարարեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Կարլո Անչելոտիի ազատվելու մասին՝ Չեմպիոնների լիգայում «Գենկի» նկատմամբ «Նապոլիի» տարած հաղթանակից մի քանի ժամ անց (4-0):
Դրանից առաջ նեապոլիտանական ակումբը անընդմեջ 9 հանդիպում չէր հաղթել:
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, Անչելոտիին փոխարինելու հիմնական թեկնածուն «Միլանի» նախկին մարզիչ Ջեննարո Գատուզոն է: