Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի հանդիպումները կայացան H խմբում:
«Վալենսիան» հյուրընկալվելիս Ռոդրիգոյի գոլի շնորհիվ հաղթեց «Այաքսին» և 1-ին տեղով դուրս եկավ փլեյ-օֆ:
«Չելսին» 2:1 հաշվով հաղթեց «Լիլին»:
Այսպիսով, 11 միավոր ունեցող «Վալենսիան» 1-ին տեղը գրավեց, նույնքան միավոր ունեցող «Չելսին» 2-րդն է: 10 միավորով մնացած «Այաքսը» հանդես կգա Եվրոպա լիգայում, իսկ խումբը եզրափակում է 1 միավոր ունեցող «Լիլը»: