«Մանչեսթեր Սիթիի» և Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոն մեկնաբանել է Եվրո-2020-ի ընտրական փուլի` Սերբիայի հետ խաղից հետո ուղիղ եթերում իր ընկերուհուն`լրագրող Վլադա Սեդանին համբուրելու որոշումը:
Հանդիպումը կայացել է հունիսի 7-ին և ավարտվել ուկրաինացիների` 5:0 հաշվով հաղթանակով:
«Իրականում եթերում համբույրը էքսպրոմտ էր: Մի անգամ նրան ասացի` «Խաղից հետո ինձ ճեպազրույցի մի’ կանչիր, քանի որ մի օր կհամբուրեմ քեզ»:
Նա ծիծաղեց, չէր հավատում: Այդ հարցազրույցից առաջ մի քանի վայրկյան խոսեցինք, ասաց` «Խնդրում եմ, խենթություն չանես»: Բայց ստացվեց այնպես, ինչպես ստացվեց»,- Զինչենկոյի խոսքերն է փոխանցում Tribuna.com-ը: