«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վերջին 8 տարվա մեջ առաջին անգամ չի ընդգրկվել թիմի` Չեմպիոնների լիգայի խաղի հայտացուցակում, հայտնում է Infobae-ը:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում կատալոնացիները հյուրընկալվելիս կմրցեն «Ինտերի» հետ:
Վերջին անգամ նման բան տեղի էր ունեցել 2011 թվականի դեկտեմբերի 6-ին, երբ «Բարսելոնան» տնային խաղում 4:0 հաշվով հաղթեց ԲԱՏԷ-ին:
ԶԼՄ-ներն այս որոշումը կապում են նրա հետ, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն չի ցանկանում ռիսկի դիմել Մեսսիի առողջության հարցում Իսպանիայի առաջնության հերթական տուրի` «Ռեալի» հետ խաղից առաջ:
Հիշեցնենք` «Բարսելոնան» 11 միավոր է վաստակել ՉԼ-ի 5 խաղում ու F խմբի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում: «Ինտերը» 7 միավորով 2-րդ տեղում է: