Ռուս ֆուտբոլիստ Դմիտրի Սիչյովը ավարտեց կարիերան: Ֆուտբոլիստը դա հայտարարել է իր Instagram-ում: Սիչյովի վերջին ակումբը հայկական «Փյունիկն» էր, որի հետ օգոստոսին պայմանագիր էր կնքել:
«Ես որոշեցի վերջ տալ խաղային կարիերաս: Չեմ կարող ասել, որ ես լիովին իրականացրել եմ բոլոր նպատակներս, բայց իմ ճակատագրից դժգոհելը մեղք է: Դա մեծ, հետաքրքիր, դժվար ճանապարհ էր: Ուղի, որն այժմ ավարտվում է»,- գրել է Սիչյովը Instagram-ում:
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Սիչյովը այդպես էլ ոչ մի հանդիպում չանցկացրեց «Փյունիկի» կազմում։