Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Ֆրեդրիկ Յունգբերգը խոսել է թիմի հարձակվող Գաբրիել Մարտինելիի մասին ԱՊԼ-ի 16-րդ տուրի` «Վեսթ Հեմ Յունայթեդի» հետ խաղից հետո (3:1).
«Մարտինելին անհավանական էր ու պարզապես հիանալի խաղաց: Նա ինձ Duracell մարտկոց է հիշեցնում, որը երբեք չի «հոգնում»: Ալեքսանդր Լակազետը նույնպես հիանալի ֆուտբոլիստ է, բայց ես այսօր ստիպված էի բարդ ընտրություն կատարել ու նրան թողնել պահեստայինների նստարանին»,- Յունգբերգի խոսքերն է փոխանցում BBC-ն:
«Արսենալը» ընդհատեց բոլոր մրցաշարերում առանց հաղթանակների 9-խաղյա շարքը: Լոնդոնյան ակումբը բարձրացել է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը` 16 տուրում վաստակելով 22 միավոր:
Ֆրեդրիկ Յունգբերգի սաները հաջորդ հանդիպումը կանցկացնեն Եվրոպա լիգայի շրջանակում` հյուրընկալվելիս մրցելով բելգիական «Ստանդարդի» հետ: