«Խիմնասիա և Էսգրիմա» թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան էմոցիոնալ կերպով է արձագանքել իր օրոք թիմի առաջին տնային հաղթանակին: Արգենտինայի առաջնության 16-րդ տուրում 59-ամյա մասնագետի սաներն ուժեղ են գտնվել «Սենթրալ Կորդոբայից»: Հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով:
Խաղի ընթացքում, էմոցիոնալ արձագանքելով դրվագներից մեկին, Մարադոնան չի կարողացել պահել հավասարակշռությունն ու ընկել է:
Խաղից հետո Մարադոնան չի կարողացել զսպել արցունքները:
«Խիմնասին» Մարադոնայի գլխավորությամբ 11 խաղ է անցկացրել` տանելով 4 հաղթանակ, 2 ոչ-ոքի և կրել 6 պարտություն: