«Բավարիան» և «Մանչեսթեր Սիթին» հետևում են «Ռեյնջերսի» 17-ամյա հարձակվող Քայ Քենեդիի առաջընթացին, նշում է dailyrecord-ը:
Շոտլանդացի ֆուտբոլիստը դեռ չի կայացրել իր նորամուտը «Ռեյնջերսի» հիմնական թիմի կազմում, բայց շոտլանդական ակումբի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդն արդեն ընդգրկում է Քենեդիին հիմնական կազմի հետ մարզումներին:
Ֆուտբոլիստի պայմանագիրը Գլազգոն ներկայացնող ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: