Եվրոպայի առաջնությունում բասկետբոլի Հայաստանի կանանց Մ-18 տարեկանների հավաքականի մրցակիցների անունները հայտնի են:
2020 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում կանանց Հայաստանի Մ-18 տարեկանների հավաքականը հանդես կգա B ենթախմբում, որտեղ մեր ընտրանու մրցակիցներն են Կիպրոսի, Մալթայի և Վրաստանի հավաքականները:
Առաջնությունը տեղի կունենա հուլիսի 28-ից օգոստոսի 2-ը Անդորրայի Անդորրա լա Վելլա քաղաքում: