«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն մոտ է «Նապոլին» գլխավորելուն:
41-ամյա մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված կլինի 1.5 տարով: Գատուզոյի նշանակումը կարող է կայանալ արդեն ընթացիկ շաբաթվա ընթացքում, հայտնում է Sky Sport Italia-ի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ը, «Արսենալը» և «Էվերթոնը»:
15 տուրից հետո «Նապոլին» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի` «Գենկի» հետ կայանալիք խաղից առաջ թիմը 2-րդն է մրցաշարային աղյուսակում` «Լիվերպուլից» հետո: