Օրերս «Ֆուտբոլ+» շաբաթաթերթի հիմնադիր Սուրեն Բաղդասարյանը 168.am-ի եթերում հայտնել էր, որ ըստ իր տեղեկության` ՀՖՖ ներկայիս փոխնախագահներ Արմեն Մելիքբեկյանը և Արմեն Նիկողոսյանը ստանում են յուրաքանչյուրը ամսական 1 միլիոնից 1 միլիոն 200 հազար դրամ աշխատավարձ:
Արմեն Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել. «Շատ կցանկանայի ստանալ այնքան աշխատավարձ, ինչքան կարծում են ընդդիմախոսներս»:
Նիկողոսյանը ArmSport.am-ի հարցմանն ի պատասխան նշում է.
«Շրջանառվող տեղեկությունները իմ, գլխավոր քարտուղարի, տեխնիկական տնօրենի աշխատավարձերի վերաբերյալ անգամ աղերս չունեն իրականության հետ:
Իմ աշխատավարձը 1,2 միլիոն դրամից շատ-շատ քիչ է:
Այդ տեղեկությունները հրապարակողը ինչպես միշտ, խառնում է անունները, թվերը, դեմքերը»,- ասել է Նիկողոսյանը: