«Շանդուն Լունենի» կիսապաշտպան Մարուան Ֆելաինին հայտնվել է «Տոտենհեմի» հետաքրքրությունների շրջանակում, հաղորդում է Daily Mail-ը:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է 32-ամյա բելգիացու հրավիրել իր թիմ: Հիշեցնենք, որ նրանք միասին աշխատել են «Մանչեսթեր Յունայթեդում»:
Ֆելաինին Չինաստանի առաջնության 22 խաղում դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: