«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էեռնեստո Վալվերդեն խոսել է ՉԼ-ի առաջիկա խաղին Մեսսիի բացակայությունից․
«Ակումբի գործերը մնում են ակումբի ներսում։Որոշումներն ընդունվում են մարզչի կողմից: Մենք առաջիկա խաղից հետո կարևոր հանդիպում ունենք, և հաշվի առնելով, թե ինչ հանդիպումներ են սպասվում, որոշեցի Մեսսիին չներառել հայտացուցակում։
Մեսսին հանգստանում է, ոչ մի ավել բան: Մենք առջևում ունենք կարևոր խաղեր, և ես որոշեցի, որ որոշ խաղացողներ չընդգրկվեն հայտացուցակում: Անցյալ տարի մենք այստեղ հիանալի հանդիպում ունեցանք․ ի դեպ, առանց Մեսսիի», — ասել է Վալվերդեն: