«ԼԱ Գելեքսիի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ապագան շարունակում է անհայտ մնալ։
Իտալական ակումբներից մեկը՝ «Բոլոնիան», որը հավակնում էր ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար, հետ է կանգնել այդ մտքից։ Ակումբի սպորտային տնօրեն Վալտեր Սաբատինին հայտարարել է, որ Իբրան «Բոլոնիա» չի տեղափոխվի։
«Զլատանը «Բոլոնիա» չի տեղափոխվի։ Նա այլ ակումբ է ընտրել»,-սպորտային տնօրենի խոսքերն է մեջբերում լրագրող Նիկոլո Շիրայի Twitter-յան պաշտոնական էջը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զլատան Իբրահիմովիչը կարիերան կարող է շարունակել «Միլանում»։