Նավթային երկրների բռնցքամարտի աշխարհի գավաթին Հայաստանը կներկայանա 7 բռնցքամարտիկով։
Գեւորգ Կոստանյանի գլխավորությամբ հանդես կգան Սեյրան Եղիկյանը (52 կգ), Արթուր Ղազարյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63 կգ), Արսեն Գրիգորյանն (69 կգ) ու Վախթանգ Հարությունյանը (75 կգ)։ Քրիստինե Սարգսյանն (51 կգ) ու Անի Հովսեփյանն (69 կգ) էլ կմասնակցեն Համլետ Սարգսյանի գլխավորությամբ։