«Զալցբուրգի» հարձակվող Էրլինգ Հոլանդը շարունակում է իրարանցում առաջացնել և գտնվել մի շարք թոփ ակումբների տրանսֆերային թիրախում:
Corriere dello Sport-ը հայտնում է, որ «Յուվենտուսի» ներկայացուցիչները և 19-ամյա ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան սկսել են բանակցությունները:
Թուրինյան ակումբը ֆուտբոլիստին պատրաստ է առաջարկել տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձ:
Հիշեցնենք, որ ըստ գործող պայմանագրի` Հոլանդի տրանսֆերը հնարավոր կլինի ձեռք բերել 20 միլիոն եվրոյով: Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: