Ճապոնիայի առաջնության` Ջեյ լիգայի 34-րդ տուրում «Յոկոհաման» սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Տոկիոյի» դարպասը: Վերջինս, այս տուրից առաջ, ընդամենը երեք միավոր էր զիջում նորընծա չեմպիոնին:
Հատկանշկան է, որ առաջնության հենց վերջին տուրում կայացավ առաջնության կարևորագույն հանդիպումը: «Յոկոհամային» հաղթանակ պարգևեցին Բունմաթանի, Էրիկի և Էնդոյի խփած գնդակները:
«Տոկիոն» զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը, երրորդը՝ «Կասիմա Անթլերսն» է: Առաջնության գլխավոր ռմբարկուն դարձել է Մարկոս Ժունիորը, ով հանդես է գալիս «Յոկոհամայի» կազմում: