Իտալական Ա սերիայի 15-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվել էր «Բոլոնիային». հանդիպումն ավարտվեց 2:3 հաշվով:
15-րդ րոպեին Պյոնտեկը հստակ է իրացրել 11-մետրանոցը: 32-րդ րոպեին Թեո Հերնանդեսը կրկնապատկել է հաշիվը:
40-րդ րոպեին նույն Հերնանդեսից գնդակն անդրադարձել է՝ հայտնվելով սեփական դարպասում: Երկրորդ կեսի ամենասկզբում Բոնավենտուրան 3-րդ գոլն է խփել: Խաղավերջում Սանսոնեն դարձյալ կրճատել է հաշվի տարբերությունը:
Այս հաղթանակից հետո «Միլանը» 20 միավորով բարձրանում է 10-րդ հորիզոնական:
Հանդիպման տեսությունն՝ այստեղ: