«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մանչեսթերյան դերբիից հետո մոտեցել է Ֆրեդին ու աջակցել վերջինիս։
Հիշեցնենք, որ խաղի ընթացքում Ֆրեդի հասցեին հնչել են ռասիստական վիրավորանքներ։ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր տնօրեն Ֆերան Սորիանոն նույն թեմայով խոսել է «Յունայթեդի» տնօրեն Դևիդ Գիլի հետ։
Տեղեկացնենք նաև, որ խաղից հետո ձերբակալվել է Ֆրեդին վիրավորանքներ հասցնողը։