Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նոր ակումբի փնտրտուքների մեջ է։
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, իտալական «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը անձամբ բանակցություններ է վարել Զլատան Իբրահիմովիչի հետ։
Նեապոլիտանական ակումբի նախագահը հույս ունի, որ անձնական բանակցությունները պատճառ կհանդիսանան, որպեսզի Զլատան Իբրահիմովիչը կարիերան շարունակի «Նապոլիի» կազմում։
38-ամյա հարձակվողի պայմանագիրը «ԼԱ Գելեքսիի» հետ ավարտվել է։ Իբրան հիմա ազատ գործակալի կարգավիճակ ունի։