Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան նշանակել է «Բարսելոնայի» և «Ռեալի» միջև կայանալիք խաղի գլխավոր մրցավարին։
Խաղը կսպասարկի Էրնանդես Էրնանդեսի գլխավորած մրցավարական բրիգադը։ Այս խաղը գլխավոր մրցավարի համար կդառնա 4-րդ էլ կլասիկոն։Նախորդ 3 խաղում Էրնանդեսը 2 անգամ հեռացրել է Սերխիո Ռամոսին։
Խաղը կկայանա դեկտեմբերի 18-ին «Կամպ Նոու» ստադիոնում։ Հիշեցնենք, որ Էլ կլասիկոն հետաձգվել էր Կատալոնիայի բողոքի ակցիաների պատճառով։