Բրազիլիայի Ա Սերիայի վերջին՝ 38-րդ տուրում «Ինտերնացիոնալը» սեփական հարկի տակ հաղթեց «Աթտելտիկո Մինեյրոին»՝ 2:1 հաշվով:
Խաղի հաշիվը բացեց հյուրերի ֆուտբոլիստ Օտերոն: Խաղավերջին «Ինտերնացիոնալը» կարողացավ երկու գնդակ խփել Գերեյրոի և Կուեստայի ջանքերով՝ տանելով կամային հաղթանակ
Այս հանդիպումից հետո «Ինտերնացիոնալը» վաստակեց 57 միավոր և զբաղեցրեց 7-րդ տեղը մրցաշարային աղյուսակում: «Աթլետիկոն» 48 միավորով 13-րդն է: