Բրազիլիայի Ա Սերիայի վերջին՝ 38-րդ տուրում «Գրեմիոն» արտագնա խաղում պարտվեց «Գոյասին»՝ 3:2 հաշվով:
«Գոյասի» կազմում դուբլ ձևակերպեց Ռաֆաել մոուրան: Մեկ գոլով աչքի ընկավ Յագոն: «Գրեմիոյից» աչքի ընկան Պատրիկը և Իսակուեն:
Այս հանդիպումից հետո «Գոյասը» վաստակեց 52 միավոր և զբաղեցրեց 10-րդ տեղը մրցաշարային աղյուսակում: «Գրեմիոն» 65 միավորով 4-րդն է: