«Բարսելոնան» և «Ինտերը» սկսել են բանակցությունները Լաուտարո Մարտինես — Արթուրո Վիդալ փոխանակման հարցում:
90min-ը հայտնում է, որ գործարքը հնարավոր է կայանա առաջիկա օրերին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ինտերը» համաձայնել է բաց թողնել արգենտինացուն «Բարսայի» չիլիացի կիսապաշտպան Արթուրո Վիդալի տրանսֆերի և 70 միլիոն եվրոյի դիմաց:
«Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես հետաքրքրված են Մարտինեսի ծառայություններով, բայց դեռևս առաջարկ չեն արել: