Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Նյուքասլը» կամային հաղթանակ տարավ «Սաութհեմփթոնի» նկատմամբ՝ 2:1:
Խաղի հաշիվը բացեց հյուրերի հարձակվող Ինգսը, որից հետո «կաչաղակների» կազմում Շելվին և Ֆերնանդեսը կարողացան հաղթանակի նժարը թեքել «Նյուքասլի» օգտին:
«Նյուքասլը» վաստակեց 22 միավոր և բարձրացավ 10-րդ հորիզոնական: «Սաութհեմփթոնը» ունի 15 միավոր և 18-րդ տեղում է: