Իտալական Ա սերիայի 16-րդ տուրում «Լացիոն» 3:1 հաշվով հաղթել է «Յուվենտուսին»:
Հանդիպումից հետո կարծիքն է հայտնել հռոմեական թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին.
«Մենք հիանալի մարզավիճակում ենք: Կարողացել ենք հաղթահարել անարդյունավետության շրջանը: Թիմին շնորհակալ եմ մշտապես իմ կողքին լինելու համար:
16 տարի «Լացիոն» սեփական հարկի տակ «Յուվենտուսին» չէր հաղթել…: Ես հասկանում եմ այս հաղթանակի կարևորությունը:
Մենք լավ խաղացինք, բազում պահեր ստեղծեցինք. կարող էինք ավելի շատ գոլեր խփել»,- մասնագետի խոսքն է մեջբերել Football Italia-ն: