Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի Պրիմերայի 16-րդ տուրի շրջանակում սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»։ Հանդիպման միակ վատ դրսևորումը «արքայական» ակումբի համար Ֆերլան Մենդիի կարմիր քարտն էր։
Այսպիսով, «Վալենսիայի» հետ խաղում «Ռեալի» ձախ պաշտպաններից ոչ մեկը հասանելի չի լինի։ Մարսելոն վնասվածք ունի, իսկ Մենդին որակազրկված է։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Զինեդին Զիդանը Լա լիգայի 17-րդ տուրի «Վալենսիայի» հետ խաղում ձախ պաշտպանի դիրքում օգտագործելու է Էդեր Միլիտաոյին։
«Էսպանյոլի» դեմ խաղում ևս Միլիտաոն մի քանի րոպե անցկացրեց դաշում՝ որպես ձախ պաշտպան։