Իտալիայի A սերայի 15-րդ տուրի շրջանակում «Տորինոն» ընդունել էր «Ֆիորենտինային»:
22-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Սիմոնե Ձաձան: 72-րդ րոպեին Անսալդին կրկնապատկեց «Տորինոյի» առավելությունը, իսկ «Ֆիորենտինան» հաշիվը կրճատեց միայն 91-րդ րոպեին. աչքի ընկավ Կասերեսը:
Այս պարտությունից հետո մանուշակները 16 միավորով 13-րդն են, իսկ «Տորինոն» 20 միավորով 8-րդն է:
Մոնտելայի թիմն առաջնությունում չի հաղթում 5 անընդմեջ խաղում: