ԱՊԼ-ի 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթիին»:
«Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խաղից հետո հայտնել է կարծիքը.
Կհիշենք այս հանդիպումը: Սուր էինք գործում և գնդակը ստանալուց հետո առաջ էինք շարժվում հնարավոր է աշխարհի լավագույն թիմի դեմ խաղում: «Մանչեսթեր Սիթին» անհավանական թիմ է:
Կարող էինք հաղթել 3-4 գոլի առավելությամբ, բայց «Սիթիի» դարպասապահը լավ խաղաց: Նրանցից միշտ դժվար խլել գնդակը: Մենք ամեն ինչ անում էինք արագության և վտանգի շնորհիվ. այդ ամենը լավ էին կատարում մեր տղաները»,- մասնագետի խոսքն է մեջբերում Goal.com-ը: