«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգը, ով ներկա պահին վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Ռոմայում», վարձակալության ավարտից հետո կարող է վերադառնալ ԱՊԼ։
The Sun-ի տեղեկություններով՝ Սմոլինգը կարիերան կարող է շարունակել Լոնդոնի «Արսենալի» կազմում։ Հաղորդվում է, որ «զինագործների» ղեկավարությունը ցանկանում է ամեն գնով ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել թիմի պաշտպանությունը։
Կա տեղեկություն, որ իտալական «Ռոման» ևս ցանկանում է պահել թիմում Սմոլինգին։ Նրա մրցելույթները գոհացրել են իտալական ակումբի ղեկավարությանը։