ՌՊԼ-ի 19-րդ տուրի շրջանակում ավարտվեց «Սպարտակ» – «Ռոստով» հանդիպումը:
«Ռոստովը» 4-1 հաշվով ջախջախեց մրցակցին: Ամբողջ հանդիպմանը մասնակցեց հայազգի Խորեն Բայրամյանը և դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց հենց Բայրամյանը:
Այս հաղթանակից հետո «Ռոստովը» միավորները քանակը հասցրեց 34-ի ու բարձրացավ երրորդ հորիզոնական, իսկ «Սպարտակը» 22 միավորով 10-րդ հորիզոնականում է: