Իտալական Ա սերիայի 15-րդ տուրում «Լացիոն» հյուրընկալել էր «Յուվենտուսին»: Տանտերերը հաղթեցին 3:1 հաշվով:
Հանդիպման 25-րդ րոպեին Ռոնալդուն բացել է հաշիվը: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Լուիս Ֆելիպեն հավասարեցրել է հաշիվը:
69-րդ րոպեին «Յուվեն» մնացել է 10 ֆուտբոլիստներով. կարմիր քարտ է ստացել Կուադրադոն: 5 րոպե անց Միլինկովիչ-Սավիչը առաջ է մղել հռոմեական թիմին: Այնուհետև Իմոբիլեն վրիպել է 11-մետրանոցից, իսկ ավելացված 5-րդ րոպեին Կայսեդոն հաշիվը դարձրել է 3:1:
Այս հաղթանակից հետո «Լացիոն» 33 միավորով մոտենում է 36 միավոր ունեցող «Յուվենտուսին». «Ինտերն» առաջինն է 38 միավորով:
Տեսությունը՝ այստեղ: