Իսպանիայի Պրիմերայի 16-րդ տուրում «Բետիսը» սեփական դաշտում ուժերն է չափում Բիլբաոյի «Աթլետիկի» հետ։
Առաջին կեսից հետո տանտերերը հաղթում են 3-1 հաշվով։ «Բետիսի» 38-ամյա ավագ Խոակինը 18 րոպեում հեթ-տրիկ է գրանցել՝ մրցակցի դարպասը գրավելով 2-րդ, 11-րդ և 20-րդ րոպեներին։