ԱՊԼ-ի 16-րդ տուրի շրջանակում «Ասթոն Վիլան» ընդունել էր «Լեյսթերին»:
Առաջին խաղակեսում Վարդիի ու Իհեանաչոյի գոլերին տանտերերը պատասխանեցին Գրիլիշի դիպուկ հարվածով: Երկրորդ խաղակեսի սկզբում աչքի ընկավ նաև Էվանսը, իսկ խաղակեսի միջնամասում Վարդին արդեն դուբլ ձևակերպեց: Վարդին գոլի հեղինակ է դառնում ԱՊԼ-ի 8-րդ խաղում անընդմեջ: Այս պահին անգլիացին 16 գոլով լավագույն ռմբարկուների ցանկում միանձնյա առաջատար է:
Աղվեսները հաղթեցին 4-1 հաշվով ու միավորների քանակը հասցրեցին 38-ի: Հիմա «Սիթիից» նրանք առաջ են 6 միավորով: