ԱՊԼ-ի 16-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփկան հարկի տակ 1:2 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Յունայթեդին»:
Հանդիպումից հետո իր կարծիքն է հայտնել «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան.
«Ինձ դուր եկավ մեր խաղը: Այո, բաց թողեցինք 3-4 հակագրոհներ. այդպես լինում է յուրաքանչյուր խաղում: Ռեշֆորդը և Մարսիալը լավ խաղացին:
Այո, մենք մրցավազքում ենք: Շարունակելու ենք խաղալ, ինչպես անում ենք»,- մասնագետի խոսքն է մեջբերել Sky Sports-ը: