Առաջին խմբի առաջնության 18-րդ տուրով ավարտվեց աշնանային շրջանը:
Ասյօր՝ դեկտեմբերի 8-ին, կայացել են 5 հանդիպումներ:
Ամենախոշոր հաշիվը գրանցվել է Աբովյանում. «Տորպեդոն» 0:6 հաշվով պարտվել է «Լեռնային Արցախին»:
«Վանը» 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Արարատ-Արմենիա-2»-ի դարպասը:
«Արագածի» և «Արարատ-2»-ի միջև հանդիպումն ավարտվել է 2:2:
«Ալաշկերտ-2»-ը 1:0 հաշվով հաղթել է «Շիրակ-2»-ին, իսկ «Դիլիջան» — «Մասիս» խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1:
Դեկտեմբերի 6-ին կայացել էին տուրի մյուս հանդիպումները:
Առաջատարը 46 միավորով «Վեսթ Արմենիան» է, որին հաջորդում է 44 միավոր ունեցող «Լոկոմոտիվը», իսկ «Վանի» ակտիվում 11 միավոր է: