Ֆրանսիական Լիգա-1-ի 17-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվել էր «Մոնպելյեին». հանդիպումն ավարտվեց 1:3 հաշվով:
Առաջին խաղակեսում տանտերերը բացել են հաշիվը: 73-րդ րոպեին տանտերերը 10 ֆուտբոլիստներով են մնացել:
75-րդ րոպեին Նեյմարը հավասարեցրել է հաշիվը, հաջորդ իսկ րոպեին Մբապեն փարիզյան թիմին առաջ է մղել: 81-րդ րոպեին էլ Իկարդին 3-րդ գոլն է խփել:
Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն 39 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, հայազգի Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Մոնպելյեն» 24 միավորով 8-րդն է:
Հանդիպման տեսությունը՝ այստեղ: