Արգենտինական «Սան Լորենցո» ակումբի հարձակվող Ադոլֆո Գայիչը մոտ է Ապենիններ տեղափոխվելուն:
SportItalia-ն հայտնում է, որ «Ռոմայի» ներկայացուցիչները հաջորդ շաբաթ հանդիպելու են 20-ամյա խաղացողի գործակալների հետ՝ հնարավոր տրանսֆերը քննարկելու համար: Գայիչի տրանսֆերը գնահատվում է մոտ 10 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ վերջերս «Զենիթը» և «Միլանը» ևս հետաքրքրություն էին ցուցաբերել երիտասարդ հարձակվողի նկատմամբ: