«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին խոսել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին, հաղորդում է Sky Italia-ն:
«Կրիշտիանու Ռոնալդուն կարևոր խաղացող է, բայց նա ամբողջ թիմը չէ։ Նա պետք է հասկանա, որ անձնական ամբիցիաները չեն կարող գերակշռել թիմային գործողություններին։ Հասկանալի է՝ տհաճ է, երբ քեզ փոխարինում են, բայց նրա ցուցաբերած պահվածքը վիրավորում է մարզիչին և այն ֆուտբոլիստին, ով փոխարինում է քեզ։
«Յուվենտուսը» կարող է հաղթել Չեմպիոնների լիգան նաև առանց Ռոնալդուի:Թիմն է տիտղոս նվաճում՝ ոչ թե անհատը»:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն փոխարինվելիս չէր սեղմել «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի ձեռքը։