«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան ամփոփել է Ա Սերիայի 15-րդ տուրի «Ինտերի» դեմ խաղը (0:0):
Մենք սխալներ թույլ տվեցինք երկրորդ խաղակեսում, սակայն լավ հանդիպում անցկացրեցինք: Կարծում եմ`մեզ հաջողվեց, և երբեմն մենք ամբողջովին վերահսկում էինք այս խաղը:
Թիմը զգալիորեն ավելացել է բազմաթիվ ասպեկտներով, բայց մենք դեռ պետք է աշխատենք գրոհներն ավարտելու ուղղությամբ: Այս առումով մենք անպայման ավելացնելու բան ունենք:
Նման թիմերի հետ կարևոր է վերահսկել գնդակը, և մենք փորձեցինք միշտ խաղը հսկողության տակ պահել:
Մանչինին և Սմոլինգը շատ հուսալի էին, չնայած ամբողջ թիմը լավ էր աշխատում պաշտպանությունում: Մենք ուզում էինք պաշտպանվել՝ ավելի երկար պահելով գնդակը:
Միրանտեն շատ լավ դարպասապահ է, նա փայլուն խաղ ցուցադրեց այսօր»: