Անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Մանչեսթեր Յունայթեդին». տանտերերը պարտվեցին 1;2 հաշվով:
Հանդիպման առաջին խաղակեսի հասարակածին մոտ մրցավարը VAR համակարգի վերանայումից հետո 11-մետրանոց նշանակեց տանտերերի դարպասին. Մարկուս Ռեշֆորդը դիպուկ հարվածով բացեց հաշիվը: Ընդամենը 6 րոպե անց Անտոնիո Մարսիալը կրկնապատկեց «Կարմիր սատանաների» առավելությունը:
«Քաղաքայինները» հաշիվը կրճատեցին հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ. գոլով աչքի ընկավ Նիկոլաս Օտամենդին:
Այս պարտությունից հետո Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 32 միավորով մնում է 3-րդ հորիզոնականում՝ առաջատար «Լիվերպուլին» զիջելով 14 միավոր: Օլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը 24 միավորով բարձրանում է 5-րդ հորիզոնական:
Հանդիպման տեսությունը՝ այստեղ: