Ֆրանսիայի ներքին առաջնության շրջանակում «Նիմն» ընդունել էր Լիոնին:
Տանտերերն ամբողջ երկրորդ խաղակեսն անցկացրեցին 9 խաղացողով, քանի որ առաջին կեսում 2 ֆուտբոլիստ հեռացվեց խաղադաշտից:
«Լիոնն» էլ 4 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը:
Դուբլ ձևակերպեց Մեմֆիս Դեպայը, մեկական անգամ էլ աչքի ընկան Աուան ու Անդերսենը:
Այս խաղից հետո «Լիոնն» ունի 25 միավոր ու այս պահին 5-րդ հորիզոնականում է: