Իտալիայի A սերիայի 15-րդ տուրում Հռոմի համանուն ակումբը հյուրընկալվել էր Միլանի «Ինտերին»:
Խաղն անցավ հավասար պայքարում և թիմերը չկարողացան գտնել մեկմեկու դարպասի բանալին՝ 0:0:
Մխիթարյանը եղել է իր թիմի մեկնարկային կազմում և փոխարինվել է 89-րդ րոպեին:
15 տուրից հետո «Ինտերը» 38 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
«Ռոման» 29 միավորով 4-րդն է: