ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության սպորտի գծով տեղակալ Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդը և հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվել են, տեղեկանում ենք ԱԱԾ-ից:
Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել: Դատարանի կողմից նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հիշյալ անձինք ձերբակալվել էին ԱԱԾ-ի կողմից դեկտեմբերի 4–ին՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով։
ArmSport.am-ի աղբյուրի համաձայն՝ ենթադրվում է, որ փոխնախարարի հետ ձերբակալված անձը «Լոկոմոտիվ» ՖԱ-ի նախագահ Հրաչ Քանանյանն է: Ի դեպ երեկ՝ դեկտեմբերի 6-ին Քանանյանի թեկնածությունը, որպես ՀՖՖ գործկոմի անդամ, չի ընդունվել, քանի որ չդատվածության մասով տեղեկությունը չի համապատասխանում ՀՖՖ կանոնադրությանը: