«Ինտերի» հարձակվող Գաբրիել Բարբոսան (Գաբիգոլ) կարող է շարունակել կարիերան Իսպանիայում: Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրություն է ցուցաբերում ֆուտբոլիստի նկատմամբ:
Ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս «Ֆլամենգոի» կազմում և ակումբի հետ վերջերս դարձել է Բրազիլիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճել Լիբերտադորեսի գավաթը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ինտերը կրկնապատկել է Գաբիգոլի հրաժարագինը ՝ մինչև 40 միլիոն եվրո: