Գերմանական Բունդեսլիգայի 14-րդ տուրում կայացել են մի շարք հանդիպումներ:
Դորտմունդի «Բորուսիան» 5 անպատասխան գնդակ է ուղարկել «Դյուսելդորֆի» դարպասը, դուբլի հեղինակ են դարձել Ռոյսը և Սանչոն, մեկ անգամ էլ աչքի է ընկել Սանչոն:
Հանդիպման տեսությունը՝ այստեղ:
Առաջատար Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 2:1 հաշվով հաղթել է գործող չեմպիոն «Բավարիային»: Մյունխենյան թիմից հաշիվը բացել է Պերիշիչը, «Բորուսիայի» կազմում դուբլ է ձևակերպել Բենսեբաինին՝ հաղթական գոլը խփելով ավելացված 2-րդ րոպեին:
Հանդիպման տեսությունն՝ այստեղ:
Մյուս խաղերի արդյունքները.
«Աուգսբուրգ» — «Մայնց»՝ 2:1
«Ֆրայբուրգ» — «Վոլֆսբուրգ»՝ 1:0
«Լայպցիգ» — «Հոֆենհայմ»՝ 3:1